Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1422-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2024 թվականի N 1422-Ա

ԱՐՄԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի 04-043-0488-0031 կադաստրային ծածկագրով հողամասում քաղաքացի Արմեն Հրաչյայի Ավետիսյանի կողմից քարի արտադրամասի սարքավորումներ տեղադրելու և օժանդակ շինություններ կառուցելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ․

Արմեն Հրաչյայի Ավետիսյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի սահմանած պահանջները՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի  իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արմեն Աբգարյանի 11․10․2024թ․ թիվ 5677 զեկուցագրի հիման վրա 2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկա է եղել նաև իրավախախտող Արմեն Հրաչյայի Ավետիսյանը։

Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 19-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումը իրավախախտող Արմեն Հրաչյայի Ավետիսյանին ուղարկվել է փոստային առաքման միջոցով /հիմք՝ 18․10․2024թ․ ստորագրությամբ ստացված ծանուցագիր/:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի կողմից «Վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին» 11․10․2024թ․ արձանագրության հիման վրա 11․10․2024թ․ կազմված  թիվ 5677 զեկուցագիրը:

Արմավիր համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Մայիսյան գյուղի 04-043-0488-0031 կադաստրային ծածկագրով հողամասում ապօրինի շինարարություն կատարելու մասին 11․10․2024թ․ կազմված արձանագրությունը։

Վարչական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 34/24 արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր Մայիսյան գյուղի 04-043-0488-0031 կադաստրային ծածկագրով հողամասում առանց համապատասխան շինարարական թույլտվության իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 19-ին կայացել է վարչական վարույթի նիստ,  որին մասնակցել է  նաև իրավախախտող Արմեն Հրաչյայի Ավետիսյանը։

Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ իրավախախտող Արմեն Հրաչյայի Ավետիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով՝ 100000/ մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, առանց համապատասխան թույլտվության կառուցված կառույցը համարել ինքնակամ։

Նախազգուշացնել Արմեն Հրաչյայի Ավետիսյանին, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի՝ կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով՝ 2500000-300000 /երկու միլիոն հինգ հարյուր հազարից երեք միլիոն/ ՀՀ դրամ գումարով։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի`համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Նույն օրենքի օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

Տվյալ պարագայում Արմեն Հրաչյայի Ավետիսյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի 04-043-0488-0031 կադաստրային ծածկագրով հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի  իրականացրել է ինքնակամ շինարարական աշխատանքներ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածքվ, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, 26-րդ հոդվածի 4-րդ մասով, 23-րդ հոդվածի 1-ին մասով և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ  հոդվածներով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 18․10․2024 թվականի թիվ 32/24 արձանագրությունը․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Իրավախախտող Արմեն Հրաչյայի Ավետիսյանի /ծնված՝ 21․09․1988թ․, նույնականացման քարտ՝ 011815925/ նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի 04-043-0488-0031 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

1). Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արմավիրի համայնքապետարանի 900335201498 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Արմավիր համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:

2․ Իրավախախտող Արմեն Հրաչյայի Ավետիսյանին տալ պատադիր ցուցում՝ դադարեցնել ապօրինի շինության կառուցման աշխատանքները և օրենքով սահմանված կարգով վերացնել իրավախախտման հատկանիշները։

3.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկամսյա ժամկետում։

4․Իրավախախտող Արմեն Հրաչյայի Ավետիսյանին նախազգուշացնել , որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի՝ կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով՝ 2500000-300000 /երկու միլիոն հինգ հարյուր հազարից երեք միլիոն/ ՀՀ դրամ գումարով։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արմեն Հրաչյայի Ավետիսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner