Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրենի՝ 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 0713 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքի ավագանու՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի`<<<<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 125-Ա որոշմամբ հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1.1. 1-ին պարբերությունում <<21>> թիվը փոխարինել <<22>> թվով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :