Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 4765 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Արմավիր համայնքի ավագանու՝ 2022 թվականի հունվարի 17-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 042-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 1-ին կետում աշխատողների քանակի «50» թիվը փոխարինել «51» թվով.
2) հավելվածի 2-րդ կետի «ընդամենը» տողում «46,23» թիվը փոխարինել «46,73» թվով.
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: