Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ն. Եսայանի 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 2996 զեկուցագիրը ՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 227-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 1-ին կետում աշխատողների քանակի «34» թիվը փոխարինել «35» թվով.
2) հավելվածի 2-րդ կետի 20-րդ տողից հետո կարդալ հետևյալ խմբագրությամբ.
21
|
Ֆիզհրահանգիչ
|
1.0
|
122.000
|
|
Ընդամենը
|
34.45
|
|
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: