Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ․ թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-119 դրական եզրակացությունը, պետական գույքի կառավարման կոմինեի 01. 12.2023թ․ թիվ 6623 գրությունը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղում գտնվող / կադաստրային ծածկագիր 04-016-0123-0040 / Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 0,96371 հա հատուկ նշանակության հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ պահեստարանների հողեր:
2.Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: