Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 154-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 3-րդ կետի «2023» թիվը կարդալ «2024».
2) որոշման հավելվածի 11-րդ տողը կարդալ հետևյալ խմբագրությամբ.
11
|
Վոկալ խմբի երաժիշտ
|
0.5
|
118.000
|
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: