Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ և 5.1-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Արմավիրի քաղաքային համայնքի «Բարեկարգում» տնօրինությունն անվանափոխել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության:
2.Հաստատել Արմավիրի քաղաքային համայնքի «Բարեկարգում» տնօրինության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: