Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բյուջեի ծախսային մասում`
ա.04 բաժին 9 խումբ 1դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -8311,6 հազար դրամով,
բ.05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածն ավելացնել 5000,0 հազար դրամով,«Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածն ավելացնել 2257,2 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 250,0 հազար դրամով,
գ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Սուբվենցիաներ ոչ-ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 25000,0 հազար դրամով` նոր շահագործվող «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերը ֆինանսավորելու համար,«Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 4862,7 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 3198,9 հազար դրամով,
դ.11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 32257,2 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3, հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից: