Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի «Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 131-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Լուսի Դենտ» ՍՊԸ-ի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Բավարարել «Լուսի Դենտ» ՍՊԸ-ի դիմումը և թույլատրել քաղաք Արմավիր, Աբովյան փ. 67 և Շահումյան փ. 27/4 հասցեներում գտնվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելը:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին «Լուսի Դենտ» ՍՊԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: