Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված N 1-ի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված N 2-ի։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: