Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինության տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 5838 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 142-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: