Ղեկավարվելով <<Տեղական ինքանակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել <<Արմավիրի ջրամատակարար>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.<<Արմավիրի ջրամատակարար>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները համարվում են սեզոնային աշխատողներ, բացառությամբ տնօրենի և հաշվապահի: Սեզոնի ժամանակահատված է համարվում ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ընկած հատվածը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: