Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0969-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2024 թվականի N 0969-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԼՈՒԿԱՇԻՆ,Ա․ ԹԱՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ,38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԻԿ ԳԵՎՈՐԳԻ ԴԱՎԹՅԱՆԻ ,ԼԱՈՒՐԱ ԳԵՂԱՄԻ ՇԱԲՈՅԱՆԻ ,ՎԱՀԵ ՌԱՖԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ , ՍԱԹԵՆԻԿ ՌԱՖԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ՌԱՖԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ , ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՀՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշինի 04-047-0013-0030 կադաստրային ծածկագրով  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,Ռաֆիկ Գևորգի Դավթյանի 22․07․2024 թվականի թիվ 4175 դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Ռաֆիկ Գևորգի Դավթյանին (ծնվ․ 02․04․1959թ․-ին ), Լաուրա Գեղամի Շաբոյանին  (ծնվ․ 23․03․1961թ․-ին ),  Վահե Ռաֆիկի Դավթյանին  (ծնվ․ 17․08․1983թ․-ին ), Սաթենիկ Ռաֆիկի Դավթյանին  (ծնվ․ 22․09․1986թ․-ին ) և Շուշանիկ Ռաֆիկի Դավթյանին  (ծնվ․ 08․11․1990թ․-ին ) պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի 04-047-0013-0030 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 2070 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 277 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրանց՝ սեփականության իրավունքով։

2․ Վերականգնել Ռաֆիկ Գևորգի Դավթյանին (ծնվ․ 02․04․1959թ․-ին ), Լաուրա Գեղամի Շաբոյանին  (ծնվ․ 23․03․1961թ․-ին ),  Վահե Ռաֆիկի Դավթյանին  (ծնվ․ 17․08․1983թ․-ին ), Սաթենիկ Ռաֆիկի Դավթյանին  (ծնվ․ 22․09․1986թ․-ին ) և Շուշանիկ Ռաֆիկի Դավթյանին  (ծնվ․ 08․11․1990թ․-ին ) պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշինի 04-047-0013-0030 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 0․23470 հա օրինական հողամասի վրա 1968թ․ և 1970թ․  կառուցված 105,8 քմ մակերեսով բնակելի տան, 1975թ․ կառուցված 28,1 քմ մակերեսով ավտոտնակի , 1975թ․ կառուցված 10,4 քմ մակերեսով անասնաշենքի 1970թ․ կառուցված 11,2 քմ մակերեսով նկուղի նկատմամբ, իսկ 15,1 քմ մակերեսով ծածկը , 5,3 քմ մակերեսով անասնաշենքը  և 1,4 քմ մակերեսով զուգարանը համարել ինքնակամ։

3․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

     2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․Ռաֆիկ Գևորգի Դավթյանին , Լաուրա Գեղամի Շաբոյանին  ,  Վահե Ռաֆիկի Դավթյանին , Սաթենիկ Ռաֆիկի Դավթյանին  և Շուշանիկ Ռաֆիկի Դավթյանին  պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին ,Ա․ Թամանյան  փողոց ,38 հողամաս։

5․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6․   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց և Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

7․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով  բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան ուժի  մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner