Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանով հաստատված «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» կարգի 84-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան գյուղի 9 փողոց , 7-րդ տան բնակիչ Մելինե Լևոնի Պետրոսյանի 2025 թվականի հունվարի 27-ի թիվ 0534 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1․2025 թվականի հունվարի 27-ից Մելինե Լևոնի Պետրոսյանին նշանակել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի կողմից զբաղեցնելը:
2․ Մելինե Լևոնի Պետրոսյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր։
3. Օրենքով սահմանված կարգով կատարել հանձնում-ընդունում:
4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին` աշխատավարձը վճարել ըստ հաստիքացուցակի:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: