Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1.Արմավիր համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 12-ի <<Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 105-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.
1.1 Որոշման թիվ 2 հավելվածում ` <<աշխատակազմի առաջատար մասնագետ 2>> բառերի փոխարեն կարդալ <<աշխատակազմի առաջատար մասնագետ 1>>,
1.2 Որոշման թիվ 2 հավելվածում` <<աշխատակազմի քարտուղար>> բառերից հետո լրացնել <<աշխատակազմի գլխավոր մասնագետ>>
2.Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին` Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: