Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-63 դրական եզրակացությունը և Հրաչյա Բեգլարի Խաչատրյանի լիազորված անձ Հրաչյա Արսենի Դավթյանի 16.05.2023 թ թիվ 2966 դիմումը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող / կադաստրային ծածկագիր 04-044-0119-0022 / Հրաչյա Բեգլարի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0.06 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող և կորիզավոր հողերը փոխադրել՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2. Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: