Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2016թ. նոյեմբերի 25-ի թիվ 114-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի ավագանու կանոնակարգի2-րդ գլխի 2.1. կետի ո) ենթակետը, Արմավիր քաղաքի բնակիչների դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանի լինել այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա, անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են մեր համայնքի զարգացմանը,բարգավաճմանը,ակնառուներդրումունենհամայնքիտնտեսական, մշակութայինզարգացմանգործում: Ելնելով վերոգրյալից՝՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Մանվել Սեկտորի Գրիգորյանին զրկել Արմավիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից:
Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 17 նիստի «ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» 01- Ա որոշումը: