Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Աստղիկ Ստյոպայի Մկրտչյանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 6387 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Աստղիկ Ստյոպայի Մկրտչյանին 2023 թվականի նոյեմբերի 20-ից տրամադրել 2023 թվականի ամենամյա արձակուրդի 25 աշխատանքային օրերը (05.04.2023թ - 05.04.2024թ. ժամանակահատվածի համար):
2.Աստղիկ Ստյոպայի Մկրտչյանին՝ աշխատանքի ներկայանալ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Աստղիկ Ստյոպայի Մկրտչյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դաստիարակ՝ Արմենուհի Գևորգյանին:
4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: