Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34,35,36 կետերով և հիմք ընդունելով Ա.Կոստանյանի 24.12.2019 թվականի թիվ 4171 դիմումը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Անի Կոստանյանի կողմից ինքնակամ կառուցված Շահումյան փողոցի թիվ 29/6 հասցեում գտնվող Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 43,7 քմ մակերեսով շինությունը տրամադրել վարձակալական հիմունքներով` 5 տարի ժամկետով:
2.Շինության 1 քմ մակերեսի վարձակալույան վճար սահմանել տարեկան 6000 դրամ:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: