Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 79--Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2021 թվականի N 79--Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  <<Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի  7-րդ հոդվածի 2-րդ մասի և  33-րդ  հոդվածի  առաջին  մասի 1-ին  կետով, <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի  5-րդ  կետով`

Արմավիր  համայնքի  ավագանին  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  թիվ 101-Ն որոշման հավելվածների  մեջ կատարել փոփոխություններ՝համաձայն N 1, N2, N3, N4 հավելվածների.

 1.Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ   Նվիր, ժառանգ. իրավ-ովֆիզ. անձ. և կազմակերպ-ից  համ-ին, վերջինիս ենթ. բյուջ. հիմն. տնօրին. անցած գույքի  (հիմն. միջ. կամ ոչ նյութ. ակտ. չհանդ.) իրաց-ից և դրամ. միջ-ից կապ. ծախս. ֆին. համար համ. բյուջե ստ. մուտքեր` տրամ. արտաքին  աղբյուրներիից 1381 տողում ավելացնել  382.5 հազար դրամ:

ա.01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիրևգործադիրմարմիններ, պետականկառավարում>> ծրագրի համայնքապետարանի ծախսերին ավելացնել 382.5 հազար դրամ << Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (giz)  կողմից  քաղաքացիների սպասարկման  գրասենյակի  վերակառուցման  և վերանորոգման աշխատանքներ  ձեռք բերելու  համար:

բ.05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության  ծախսերի << Կենցաղային և հանրային սննդի նյութեր >> 4267  հոդվածին ավելացնել 300,0 հազար դրամ  համայնքի մաքրման  աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու համար:

գ.09 բաժնի1խմբի 1 դասի <<Նախադպրոցական կրթություն >>     ծրագրի <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքիթիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզ>>  ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսապետական (համայնքային) կազմակերպություններին>>  4511 հոդվածին  ավելացնել 2131,1 հազար  դրամ՝մանկապարտեզի ջեռուցման համակարգը վերանորոգելու համար՝   5129  հոդված:

դ.11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստայի նֆոնդ>>  ծրագրի ծախսերի  <<պահուստային ֆոնդ>>  4891 հոդվածից  պակասեցնել  2431,1  հազար դրամ:

2.Արմավիր  համայնքի 2021թ. բյուջեում  կատարել  համապատասխան  փոփոխություններ:
3.Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  հաջորդող  օրվանից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(332.51 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner