Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Նորոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդև 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-ի թիվ 40-Ա որոշումը և Էդգար Խաչատրյանի 13.10.2021 թ. թիվ 3532 դիմումը` որոշում եմ.
1.Էդգար Խաչատրյանին պատկանող Աբովյան փողոցի թիվ 27 և 27/1 հասցներեում գտնվող գույքային միավորներին տալ միասնական հասցե` ք. Արմավիր Խ.Աբովյան փողոց թիվ 27:
2. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: