Այսօր: Կիրակի, 22 Հունիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.06.25 Արմավիր և Նաումբուրգ քաղաքների միջև կնքվեց գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր
🇦🇲🇩🇪Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքում է:
Հունիսի 13-ին Արմավիր և Նաումբուրգ քաղաքների միջև կնքվեց գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր:
Համայնքի ղեկավարը ելույթի իր խոսքում ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
11.06.25 Համայնքի ղեկավարն ընդունել է արտերկրից ժամանած մի խումբ երիտասարդների:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի համայնքապետարանում այսօր ընդունել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ աշխատակիցներին և «Ցանցային համաժողով 2025թ. ներառական թվային հորիզոններ» ծրագրի շրջանակներում արտերկրից ժամանած մի խումբ երիտասարդների:
Համայնքի ղեկավարը վերջիններիս ներկայացրել է Արմավիր համայնքը, քննարկվել են համայնքում իրականացվող աշխատանքները, տեղի է ունեցել ջերմ և բովանդակալից հարց ու պատասխան:
10.06.25 Քաղաքացիների հերթական ընդունելությունն Արմավիրի համայնքապետարանում:
Արմավիրի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն:
🔰Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ընդունել է համայնքի տարբեր բնակավայրերի թվով 20 քաղաքացիների։
🔰Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին քաղաքաշինության՝ փողոցների ասֆալտապատման, բարեկարգման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության, սանիտարական մաքրման, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրներին։
🔖Քննարկելով բարձրացված հարցերը՝ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։
09.06.25 Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալների տեղակալների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ՝ հետևելու կատարվող աշխատանքների ընթացքին։Այս պահին իրականացվում են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ծրագրի արժեքը 271 680 000 ՀՀ դրամ է՝ 70% պետություն և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։Հիմնանորոգումից հետո մանկապարտեզ հաճախող սաների թիվը կդառնա 165։Ծրագրով նախատեսված է իրականացնել մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, տանիքածածկույթի փոխարինում ցինկապատ պրոֆիլավոր թիթեղով, թեքահարթակների կառուցում, բակային տարածքի մետաղական ցանկապատի կառուցում, կանաչապատման ... Մանրամասն
07.06.25 Համայնքի ամբողջ տարածքում շարունակվում են լուսավորության ցանցի կառուցման և ընդլայնման աշխատանքները:
Արմավիր համայնքում ևս երկու փողոցներ ունեն գիշերային լուսավորության ցանց:
Արմավիր քաղաքի Թամանյան փողոցի 1-ին նրբանցքում և Սարդարապատ գյուղի 25-րդ փողոցում անցկացվել է ընդհանուր 700 մետր երկարությամբ լուսավորության ցանց, տեղադրվել է թվով 17 լեդ լուսատու:
Համայնքի ամբողջ տարածքում շարունակվում են լուսավորության ցանցի կառուցման և ընդլայնման աշխատանքները:
05.06.25 Հայտարարություն
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացվում է, որ, երթևեկության մասնակիցների և հետիոտների անվտանգությունից ելնելով, Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանի աշխատանքի ժամանակ, ամեն օր՝ ժամը 19:50-ից մինչև 22:10-ը կդադարեցվի նշված հատվածի շրջանաձև երթևեկությունը, կտեղադրվեն համապատասխան երթևեկության նշաններ:
Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները:
04.06.25 Հայտարարություն
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացվում է, որ 2025 թվականի հունիսի 10-ին, ժամը 10:00-ից Արմավիր համայնքի ղեկավարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև 09.06.2025 թվականը, ժամը 18:00-ն դիմել Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության 32), զանգահարել 0237-2-36-54 հեռախոսահամարով կամ գրել Արմավիրի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Արմավիր համայնքի ղեկավար ամփոփում է պաշտոնավարման
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner