13.06.25
Արմավիր և Նաումբուրգ քաղաքների միջև կնքվեց գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր
|
 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքում է: Հունիսի 13-ին Արմավիր և Նաումբուրգ քաղաքների միջև կնքվեց գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր: Համայնքի ղեկավարը ելույթի իր խոսքում ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
|
|
11.06.25
Համայնքի ղեկավարն ընդունել է արտերկրից ժամանած մի խումբ երիտասարդների:
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի համայնքապետարանում այսօր ընդունել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ աշխատակիցներին և «Ցանցային համաժողով 2025թ. ներառական թվային հորիզոններ» ծրագրի շրջանակներում արտերկրից ժամանած մի խումբ երիտասարդների: Համայնքի ղեկավարը վերջիններիս ներկայացրել է Արմավիր համայնքը, քննարկվել են համայնքում իրականացվող աշխատանքները, տեղի է ունեցել ջերմ և բովանդակալից հարց ու պատասխան:
|
|
10.06.25
Քաղաքացիների հերթական ընդունելությունն Արմավիրի համայնքապետարանում:
|
Արմավիրի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն:  Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ընդունել է համայնքի տարբեր բնակավայրերի թվով 20 քաղաքացիների։  Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին քաղաքաշինության՝ փողոցների ասֆալտապատման, բարեկարգման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության, սանիտարական մաքրման, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրներին։  Քննարկելով բարձրացված հարցերը՝ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։
|
|
09.06.25
Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալների տեղակալների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ՝ հետևելու կատարվող աշխատանքների ընթացքին։Այս պահին իրականացվում են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ծրագրի արժեքը 271 680 000 ՀՀ դրամ է՝ 70% պետություն և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։Հիմնանորոգումից հետո մանկապարտեզ հաճախող սաների թիվը կդառնա 165։Ծրագրով նախատեսված է իրականացնել մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, տանիքածածկույթի փոխարինում ցինկապատ պրոֆիլավոր թիթեղով, թեքահարթակների կառուցում, բակային տարածքի մետաղական ցանկապատի կառուցում, կանաչապատման ...
Մանրամասն |
|
07.06.25
Համայնքի ամբողջ տարածքում շարունակվում են լուսավորության ցանցի կառուցման և ընդլայնման աշխատանքները:
|
Արմավիր համայնքում ևս երկու փողոցներ ունեն գիշերային լուսավորության ցանց: Արմավիր քաղաքի Թամանյան փողոցի 1-ին նրբանցքում և Սարդարապատ գյուղի 25-րդ փողոցում անցկացվել է ընդհանուր 700 մետր երկարությամբ լուսավորության ցանց, տեղադրվել է թվով 17 լեդ լուսատու: Համայնքի ամբողջ տարածքում շարունակվում են լուսավորության ցանցի կառուցման և ընդլայնման աշխատանքները:
|
|
05.06.25
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացվում է, որ, երթևեկության մասնակիցների և հետիոտների անվտանգությունից ելնելով, Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանի աշխատանքի ժամանակ, ամեն օր՝ ժամը 19:50-ից մինչև 22:10-ը կդադարեցվի նշված հատվածի շրջանաձև երթևեկությունը, կտեղադրվեն համապատասխան երթևեկության նշաններ: Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները:
|
|
04.06.25
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացվում է, որ 2025 թվականի հունիսի 10-ին, ժամը 10:00-ից Արմավիր համայնքի ղեկավարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև 09.06.2025 թվականը, ժամը 18:00-ն դիմել Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության 32), զանգահարել 0237-2-36-54 հեռախոսահամարով կամ գրել Արմավիրի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |