05.07.25
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Արմավիր համայնքի սիրելի՛ բնակիչներ Օրվա տոնի խորհրդով շնորհավորում եմ բոլորիս:Լինելով բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ՝ Սահմանադրությունը՝ որպես մայր օրենք, իր մեջ սահմանելով պետական բոլոր ինստիտուտների գործունեության հիմունքները, առաջնահերթ արժևորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն արժեքը:Յուրաքանչյուրս պետք է ընկալենք մեզ վերապահված սահմանադրական այս չափորոշիչը և նույնպես բարձրագույն պարտավորությունների պատասխանատվությամբ վերաբերվենք մեր անելիքներին և հանրային բարեվարքությանը:Կարևորելով իրավական պետություն կառուցելու մեր պատրաստակամությունը՝ յուրաքանչյուրս պետք է հետևենք պետության կողմից սահմանված վարքագծի կանոններին և չշեղվենք օրենքով սահմանված գործընթացներում ...
Մանրամասն |
|
02.07.25
Հանդիպում-քննարկում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների հետ:
|
Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանի և Լևոն Լևոնյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, համայնքի ավագանու անդամներ, գյուղերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։ Հանդիպման ընթացքում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների հետ քննարկվել են համայնքում շահագործման հանձնված ճանապարհների և մայթերի պահպանման, նոր կառուցված ճանապարհների և մայթերի քանդման (վնասման) դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հարցեր։
|
|
02.07.25
Լավ լուր
|
2025 թվականի հունիս ամսին Արմավիրի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 53 երեխա՝ 35 աղջիկ և 18 տղա:
|
|
30.06.25
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացվում է, որ այսօրվա քամու հետևանքով վնասվել են Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 8 և թիվ 10 շենքերի տանիքները: Քամու հետևանքով վնասվել են նաև ավտոմեքենաներ: Բնակիչների շրջանում տուժածներ չկան։ Արմավիրի համայնքապետարանն այս պահին տեղում իրականացնում է գույքի և վնասների գնահատման աշխատանքներ:
|
|
27.06.25
Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստ.
|
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-ի թիվ 08 արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
|
|
26.06.25
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 94-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
|
Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս Արմավիր քաղաքի հիմնադրման 94-ամյակի կապակցությամբ։ Հարազատ քաղաք, որն օր օրի զարգացման նոր ուղիներով շարունակական վերելք է ապրում իր մեծ ու փոքր բնակիչների ներդաշնակ համախմբվածության, ուսման ու աշխատանքի նկատմամբ նվիրվածության, նորի արարման ձգտումով։ Հարազատ ու սիրելի քաղաք, քո պատմության անցած էջերի խորհուրդը մեր հիշողության մեջ պահելով՝ ջանում ենք նորօրյա շունչ ու ժամանակակից լուծումներով բարեկեցիկ ապագայի կայուն միջավայր ձևավորել և այս առաջընթացի շարժումն ապահովող ղեկի մոտ համախմբված է քաղաքի ողջ բնակչությունը։ Թող քո անկասելի հաջողությունների շղթան խաղաղությամբ պարուրվի։
|
|
26.06.25
Համայնքի ղեկավարը Արվեստի դպրոցի անձնակազմին է ներկայացրել դպրոցի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ավետիսյանին:
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արվեստի դպրոցի անձնակազմին է ներկայացրել դպրոցի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ավետիսյանին: Համայնքի ղեկավարը շնորհավորել է պարոն Ավետիսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ իր մասնագիտական գիտելիքները և փորձը կծառայեցնի ի նպաստ համայնքի մշակութային կյանքի զարգացմանը: Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դպրոցի նախկին տնօրեն Շահեն Օրդուբեկյանին մեծ նվիրումով աշխատանքի համար: Հանդիպման ավարտին աշխատակիցների հետ տեղի է ունեցել ակտիվ հարցուպատասխան, քննարկվել են արվեստի դպրոցի գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցեր:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |