2024թ. Հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Մյասնիկյան, Մյասնիկյան փողոց 4) տեղի կունենա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՀՀ, Երևան, Մելիք Ադամյան 2/2) կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 2-րդ հողամաս հասցեում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Շառոյան (հեռ․՝ 093358006, էլ․ փոստ՝ sharoyantamara@gmail.com)։