2024թ. հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․Արմավիր, Հանրապետության 32) տեղի կունենա «ԱՅ Ջի Էյ ինվեստ» ՍՊԸ-ի /ՀՀ քաղաք Երևան, Սևանի փ. 86/2/ կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոց 105/4 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Շառոյան (հեռ․՝ 093358006, էլ․ փոստ՝ sharoyantamara@gmail.com)։