Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ․ նոյեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Այ ջի էյ ինվեստ» ՍՊԸ-ի կողմիցփորձաքննության ներկայացված՝ Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի Լերմոնտովի 105/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։