Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացվում է, որ 2025 թվականի մայիսի 3-ին նախատեսված է անցկացնել համապետական շաբաթօրյակ, որի հետ կապված համայնքի ողջ տարածքում կիրականացվեն փողոցների և այգիների մաքրման, աղբի հավաքման, տեսակավորման և աղբավայր տեղափոխման, ծառերի և թփերի տնկման աշխատանքներ։
Ակնկալվում է Ձեր ակտիվ մասնակցությունը։
Կից ներկայացվում է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանն ու քարտեզագրված տարածքների սխեմաները։