Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգչի (1,25 դրույք) թափուր տեղի համար։
Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնեն՝
1․ դիմում
2․ կրթության մասին փաստաթուղթ
3․ անձը հաստատող փաստաթուղթ
4․ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5․ ինքնակենսագրություն
6․ մեկ լուսանկար` 3/4 չափի
7․ այլ պետության քաղաքացիները` ՀՀ -ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։
8․ ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ
9․ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/
10․ որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2025 թվականի հունիսի 12-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենան 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 11։ 00-ին, «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Հասցեն՝ Ք․ Արմավիր Մաշտոցի 32։