ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում 2025թ. հուլիսի 14-ին ժամը 1100-ին համայնքապետարանի շենքում կայանալու է Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ: ԼՈՏ-1 Ծածկագիրը` ՀՄ-01-25. Կառուցապատման իրավունքով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների /համայնքային գերեզմանատուն/ նպատակային նշանակության հողամաս՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ա․ Իսահակյան փողոց 96/1 հասցեում գտնվող՝ 04-001-0133-0012 ծածկագրով, 412.0 քմ ընդհանուր մակերեսով պատմական և մշակութային գործառնական նշանակության հողամասը, 15 տարի ժամկետով: Հողամասի կառուցապատման տրամադրման մեկնարկային գինը սահմանվում է 1 քմ համար տարեկան 400 չորս հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր մակերեսի համար 164 800 /մեկ հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր / ՀՀ դրամ: Մեկ քայլի չափը և նախավճարը կազմում է մրցույթի առարկայի նախնական գնի 5 տոկոսը: Մրցույթում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը: Հողամասի նկատմամբ սահմանափակումեներ (սերվիտուտներ) չկան: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել` Հայտ` անձը հաստատող փաստաթղթով. Մրցույթի մասնակցության վճարի անդորրագիր 20000 /քսան հազար/ ՀՀ դրամի չափով. Մրցույթի առարկայի 5 տոկոսի չափով նախավճարը վճարվում է մրցույթի անցկացման օրը. Հայտերի ընդունումը դադարում է 2025թ. հուլիսի 8-ին, ժամը 1800-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արմավիրի համայնքապետարան` ք.Արմավիր Հանրապետության 32: Հեռ. (0237) 2-36-54: