Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.06.25 Հայտարարություն
Տեղեկացվում է, որ 2025 թվականի հունիսի 27-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-ի թիվ 08 արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ներառված է 11 հարց:
Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):
20.06.25 Արմավիր քաղաքի մարզադպրոցում տեղի ունեցավ «Արմավիր համայնքի լավագույն մարզական ՆՈՒՀ» սպորտային միջոցառումը
Հունիսի 20-ին Արմավիր քաղաքի մարզադպրոցում տեղի ունեցավ «Արմավիր համայնքի լավագույն մարզական ՆՈՒՀ» սպորտային միջոցառումը, որին մասնակցում էին համայնքում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի սաները։
Սպորտլանդիան կազմակերպված էր հետաքրքիր մրցախաղային շրջափուլերով, որին երեխաները պատրաստվել էին մեծ ջանասիրությամբ։
Ժյուրիի կողմից սպորտլանդիայի արդյունքներն ամփոփելուց հետո համայնքի ղեկավարը շնորհավորել է մասնակից և հաղթող թիմերին և հանձնվել են համապատասխան մրցանակային նվերներ։
19.06.25 Սարդարապատ գյուղում բացվեց Սոցիալական աշխատանքի հերթական կենտրոնը:
Հունիսի 18-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Սարդարապատ գյուղում ներկա է գտնվել Սոցիալական աշխատանքի հերթական կենտրոնի բացման արարողությանը։
Կենտրոնը բացվել է Արմավիրի համայնքապետարանի, Հայաստանի Սոցիալական աշխատողների ասոցիացիայի, UNHCR-ի, Action against hunger ՀԿ-ի համագործակցությամբ։
Կենտրոնի գործունեությունն ուղղված է իրականացնելու ճշգրիտ մասնագիտական մոտեցումներով սոցիալական աշխատանք Արցախից տեղահանված անձանց համար՝ համայնքի, տեղական կառույցների և բնակիչների հետ համագործակցությամբ և կենտրոնի մասնագիտական թիմի ուղեկցությամբ։
18.06.25 Արմավիրի Արվեստի քոլեջի հաշվետու ցուցահանդես-միջոցառումը և քոլեջի հիմնադրման հոբելյանական 35-րդ ամյակը.
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը ներկա է գտնվել Արմավիրի Արվեստի քոլեջի հաշվետու ցուցահանդես-միջոցառմանը:
Միջոցառումը նվիրված էր նաև Արվեստի քոլեջի հիմնադրման հոբելյանական 35-րդ ամյակին:
Միջոցառման ընթացքում արվեստի դպրոցի սաները հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով, ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին դպրոցի սաների աշխատանքները:
13.06.25 Արմավիր և Նաումբուրգ քաղաքների միջև կնքվեց գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր
🇦🇲🇩🇪Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքում է:
Հունիսի 13-ին Արմավիր և Նաումբուրգ քաղաքների միջև կնքվեց գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր:
Համայնքի ղեկավարը ելույթի իր խոսքում ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
11.06.25 Համայնքի ղեկավարն ընդունել է արտերկրից ժամանած մի խումբ երիտասարդների:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի համայնքապետարանում այսօր ընդունել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ աշխատակիցներին և «Ցանցային համաժողով 2025թ. ներառական թվային հորիզոններ» ծրագրի շրջանակներում արտերկրից ժամանած մի խումբ երիտասարդների:
Համայնքի ղեկավարը վերջիններիս ներկայացրել է Արմավիր համայնքը, քննարկվել են համայնքում իրականացվող աշխատանքները, տեղի է ունեցել ջերմ և բովանդակալից հարց ու պատասխան:
10.06.25 Քաղաքացիների հերթական ընդունելությունն Արմավիրի համայնքապետարանում:
Արմավիրի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն:
🔰Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ընդունել է համայնքի տարբեր բնակավայրերի թվով 20 քաղաքացիների։
🔰Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին քաղաքաշինության՝ փողոցների ասֆալտապատման, բարեկարգման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության, սանիտարական մաքրման, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրներին։
🔖Քննարկելով բարձրացված հարցերը՝ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Արմավիր համայնքի ղեկավար ամփոփում է պաշտոնավարման
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner