Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 232
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.25 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր
2025 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա ... Մանրամասն
12.03.25 Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում սկսվել են վերին ասֆալտաշերտի տեղադրման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 256 646 900 ՀՀ դրամ մրցութային արժեքով՝ համայնքային (35%) և պետական (75%) բյուջեներից համաֆինանսավորմամբ։
Աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն փողոցի գծանշման և ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքներ։
11.03.25 «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի հաշվետու միջոցառում
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի հաշվետու միջոցառմանը:Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեսթրոնին, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը:Ելույթի իր խոսքում համայնքի ղեկավարը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել երիտասարդական կենտրոնին իրենց ծավալած գործունեության համար:Վարշամ Սարգսյանը կարևորել է երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին, համայնքում կարևոր որոշումների ... Մանրամասն
10.03.25 «Կնոջ բույրը» գրական-գեղարվեստական ցերեկույթ Արմավիր քաղաքի Մշակույթի տանը.
Մարտի 10-ին Արմավիր քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Կնոջ բույրը» խորագիրը կրող գրական-գեղարվեստական ցերեկույթը՝ նվիրված կանանց տոնին։
Լեփ-լեցուն դահլիճը գարնանային ջերմությամբ ու տոնական տրամադրությամբ էր հագեցած։
Բեմից իրենց սրտի նվիրական խոսքն էին ուղղում դահլիճում գտնվող կանանց Արմավիր համայնքի տարբեր տարիքի երեխաներ, որոնք սիրով հաճախելով համայնքային տարբեր կազմակերպություններ, իրենց պատրաստակամությունն էին բերել տոնական այս նախաձեռնությունն առավել ներկայանալի դարձնելու համար։
Շնորհավոր Ձեր տոնը սիրելի կանայք, մայրեր, քույրեր։ Թող ձեր նուրբ զգացողություններն անսահման երջանկությամբ ու խաղաղությամբ լցնեն տիեզերքը։
08.03.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ
Սիրով ու սրտանց շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ։
Թող գարնանային այս գեղեցիկ տոնը Ձեզ պարգևի քաջ առողջություն, դրական ու ջերմ տրամադրություն։ Թող Ձեր հոգում մշտապես ապրի և իր շողերը տարածի կանացի երջանկությունը։
Հայ ընտանիքում և հասարակության մեջ Ձեր պատվաբեր դերը թող շարունակական լինի ու նորանոր հաջողություններով զորացնի ամենքիս։
Ժպտացող Ձեր աչքերում թող հավերժ ապրի խաղաղությունը։
05.03.25 Հայտարարություն
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ Արմավիր համայնքում իրականացվում է ծառերի գարնանային էտ:
Սոցիալական կարգավիճակով պայմանավորված՝ վառելանյութի կարիք ունեցող բնակիչները կարող են դիմել «Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինություն՝ հնարավորության դեպքում ստանալու վառելանյութ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 041-40-50-60:
03.03.25 Հայտարարություն

Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ Արմավիր համայնքում ավարտվել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի ընթացքում բնակիչների կողմից առաջարկված գաղափարների քվեարկության փուլը։

Հաղթող առաջարկները 3-ն են՝

1․Արմավիր քաղաքում ֆուտբոլի դաշտի կառուցում․

2․Լուկաշին գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցում․

3․Նորավան գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցում․

Մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ ընթացքային փուլերի մասին հավելյալ կտեղադրվի հայտարարություն։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner