Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.05.25 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մասնակցել է «Միջուկային համայնքները և քաղաքապետերը ուշադրության կենտրոնում» խորագրով համաժողովին
Մայիսի 26-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հետ Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպված «Միջուկային համայնքները և քաղաքապետերը ուշադրության կենտրոնում» խորագրով համաժողովին։
Միջոցառման նպատակը տեղական համայնքներին ատոմային էներգիայի նախագծերի իրականացման գործում ներգրավելու փորձը, դասերը և մարտահրավերներն ուսումնասիրելն է, ինչպես նաև միջուկային էներգիայի ծրագրերում ներգրավված տեղական շահագրգիռ կողմերի բազմազան տեսակետների, մտահոգությունների և շահերի վերաբերյալ գլոբալ ըմբռնման խորացումը։
24.05.25 Վերջին զանգն ավագ դպրոցում․

Մայիսի 24-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ներկա է գտնվել վերջին զանգի ավարտական միջոցառմանը:

23.05.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի՛ շրջանավարտներ
Համոզված եմ, որ օրը որքան ուրախ ու պայծառ, նույնքան էլ թախծոտ է, քանզի դպրոցական անմոռանալի կյանքի հույզերն ու ջերմությունը, մի ողջ մանկության ու պատանեկության ամփոփ զգացողություններն այսօր մեկտեղվել են:
Թող գարնանային այս հուզառատ, բայց և ապագայի նոր մեկնարկի սկիզբը ձեր սրտերում միմիայն երջանկությամբ ամբարվի:
Թող խաղաղ կյանքի ձեռքբերումներով ու հաջողություններով լի ճանապարհը ձեզ գրկաբաց ընդունի և յուրաքանչյուրդ ձեր ինքնատիպ անհատականությամբ նոր հորիզոններ ու նոր վերելքներ ապահովեք՝ չմոռանալով այսօրվա խորհուրդը կրթության ակունքներից սնված ձեր գիտելիքներով:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:
23.05.25 Վերջին զանգ

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում ներկա է գտնվել 9-րդ դասարանցիների վերջին զանգի ավարտական միջոցառմանը:

22.05.25 Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստ.
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի մայիսի 22-ի թիվ 07 արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
20.05.25 Համայնքի բնակիչների հետ հանդիպումները շարունակվում են
Համայնքային կառավարման հաշվետվողականության և համայնքի բնակիչների հետ հանդիպումների շրջանակներում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցում էր։
Համայնքի ղեկաարն այցի ընթացքում հանդիպում է ունեցել դպրոցի տնօրինության, ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ, ներկայացրել բնակավայրում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին, բնակիչների հետ քննարկել ներկաներին հետաքրքրող համայնքային բազմաբնույթ հարցեր, եղան առաջարկներ, որոնք արձանագրվեցին և կստանան համապատասխան ընթացք։
15.05.25 Այց Նորավան և Լենուղի գյուղերի մանկապարտեզների շինհրապարակներ․
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մարզպետ Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի գյուղեր՝ հետևելու Քաղաքաշինության կոմիտեի պատվերով, պետական բյուջեի միջոցներով կառուցվող մոդուլային տիպի մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին։
Վերոնշյալ երկու մանկապարտեզներն էլ նախատեսված են 144 սանի համար։
Նորավան գյուղի մոդուլային մանկապարտեզի արժեքը 742 453 400 ՀՀ դրամ է, Լենուղի գյուղի մոդուլային մանկապարտեզինը՝ 855 689 611 ՀՀ դրամ։
Ծրագրերով նախատեսված է մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցում, ժամանակակից գույքով ամբողջական կահավորում, բակային հատվածների բարեկարգում և խաղահրապարակների կառուցում։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Արմավիր համայնքի ղեկավար ամփոփում է պաշտոնավարման
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner