Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ և հիմք ընդունելով «ԷՅ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 27․01․2025թ․ թիվ 0548 գրությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու, սեփականություն իրավունքով «ԷՅ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-043-0459-0005 կադաստրային ծածկագրով 0,44 հա հողամասից 0,256 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը փոխադրել՝ այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի՝ տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրամաս կառուցելու համար։
2․ Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի «Հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 021-Ա որոշումը։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |