Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ թիվ 1920-Ն որոշման 56-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 31-ի N 2/փ-118 դրական եզրակացությունը և ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի լիազորված անձ Իսրայել Մհերի Սաֆարյանի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 5229 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղ Երևանյան փողոց 31/3 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 04-066-0195-0064/ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 0,25 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության` արդյունաբերական օբյեկտի հողը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման։
2․Կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |