Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հաշվետվություններ
 
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 19-ի նիստի արձանագրություն
Ներկայացման ամսաթիվ` 19 փետրվար 2025
Հաշվետու ժամանակահատված
17 փետրվար 2025թ. - 19 փետրվար 2025թ.

2025 թվականի փետրվարի 19-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 20-ի թիվ 0129-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նիստ՝ մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ստացված առաջարկների նախնական գնահատման և ծրագրին համապատասխան առաջարկների քվեարկության փուլ տեղափոխման վերաբերյալ։

 

Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջաակներում սահմանված ժամկետում ստացվել է թվով 8 ծրագրային առաջարկ, որոնցից 3-ը, նախնական գնահատման արդյունքում, համապատասխանելով գործընթացի չափանիշներին, տեղափոխվեցին քվեարկության փուլ

1Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում ֆուտբոլի դաշտի կառուցում։

2Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցում։

3Արմավիր համայնքի Նորավան գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցում։

Ծրագրային առաջարկներից 5-ը՝  թափառող շների կացարանի կառուցում, էլեկտրական շարժիչով մինի ավտոբուսների ձեռքբերում, անվճար Wifi ցանցի կառուցում քաղաքի կենտրոնական փողոցներում, այգիներում, ավտոկայանում, հասարակական տրանսպորտում և այլ տարածքներում, Մայիսյան գյուղից Արմավիր քաղաք տանող ճանապարհի հիմնանորոգում և Արմավիր քաղաքի գերեզմանատնից Մայիսյան գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգում, չտեղափոխվեցին քվեարկության փուլ ՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու հիմքով, որոնց վերաբերյալ առցանց ծանուցվել են առաջարկները ներկայացնող բնակիչներին։


Կից փաստաթղթեր
(11.95 Կբ)



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner