Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սերոբ Սմբատի Հարությունյանի 2025 թվականի մայիսի 19-ի թիվ 2602 դիմումը ՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղում գտնվող Սերոբ Սմբատի Հարությունյանի սեփականություն հանդիսացող 04-076-0113-0052 կադաստրային ծածկագիր ունեցող 0․2959 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողի՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի՝ ջերմոց կառուցելու համար։
2․Կատարել համապատասխան փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |