Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Արշավիր Ազիզի Աբգարյանի 18.12.2024թ. թիվ 6980 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու, սեփականության իրավունքով Արշավիր Ազիզի Աբգարյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող 04-047-0196-0005 կադաստրային ծածկագրով 0,333 հա մակերոսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի՝ գյուղմթերքների վերամշակման, փաթեթավորման, պահեստավորման շենք և ջերմոցային տնտեսություն կառուցելու համար։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |