Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի դրույթները․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող «Մասսայական ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի 3-րդ փողոց 41 տարածք հասցեում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ կառուցելու ծրագիրը։
2․ Տալ համաձայնություն «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող 0,796 հեկտար մակերեսով հողատարածքը (վկ. համարը՝ 0286161, կադաստրային ծածկագիրը՝ 04-059-104-005) նվիրաբերությամբ ընդունելուն՝ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու նպատակով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։