Հայաստանի Հանրապետության կառավարության 30.05.2019թ. թիվ 741-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Մ. Հերացու 5 հասցեում գտնվող գույքը նվիրատվությամբ հանձնվել է Արմավիր համայնյքին՝ Արմավիր քաղաքի Սիլիկյան 9 հասցեում գտնվող հանրակացարանի 2017 թ. հրդեհից տուժած բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով:
<Ամրակ> ԲԲԸ 55,18% բաժնետեր Հայկազուն Արամայիսի Գրիգորյաը պատրաստակամություն է հայտնել բարեգործական հիմունքներով վերակառուցելու բնակարանների Արմավիր քաղաքի Մ. Հերացու 5 հասցեում գտնվող գույքը, դրանք հրդեհից տուժած ընտանիքներին հատկացնելու համար:
Ելնելով վերոգրյալից.
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1, Տալ համաձայնություն <Ամրակ> ԲԲԸ-ի հետ կնքելու խառը պայմանագիր՝ համաձայն կից ներկայացվող <Խառը պայմանագրի նախագծի>:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|