Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 07.02.2017 թվականի թիվ 10-Ն որոշումը, Արմավիր համայնքի ղեկավարի 2017 թվականի մայիսի 31-ի թիվ 42 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 7-ի թիվ 1257 զեկուցագիրը՝ գույքի խոտանման, ոչնչացման և դուրս գրման ակտերի մասին Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի հաշվեկշռից դուրս գրելու 4.961.312 ՀՀ դրամ արժողությամբ գույքը / ամփոփ ցուցակն ըստ կառույցների կցվում է / , որից՝ - հիմնական միջոցներ՝ 1645312 ՀՀ դրամ: - սակավարժեք և արագամաշ առարկաներ՝ 3316000 ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|