Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Արմավիր քաղաքի բնակավայրերի հողերից 107 թաղամաս 19/1 հասցեում գտնվող՝ 04-001 - 0406-0012 ծածկագրով, 0.01148 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն օտարել աճուրդային եղանակով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2. Օտարվող հողամասի մեկնարկային գին սահմանել 1 քմ հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 2940 ՀՀ դրամ, ընդամենը՝ 337512 ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |