Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին>> թիվ 57-Ն որոշումը, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշումը և հիմք ընդունելով <<Արմավիր Պրինտ>> ՍՊԸ տնօրեն Ա. Կարապետյանի դիմումը` որոշում եմ.
1. Բավարարել <<Արմավիր Պրինտ>> ՍՊԸ տնօրեն Ա. Կարապետյանի դիմումը, և թույլատրել Հանրապետության 35 հասցեում արտաքին գովազդ տեղադրելը:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին <<Արմավիր Պրինտ>> ՍՊԸ-ին տալու համապատասխան թույլտվություն: