Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետովՙ <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով <<Ֆլորես>> Աճուրդի Տուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման Ա 17 / 420 ակտը Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արմավիր քաղաքի Եղոյան 1/5 հասցեում գտնվող՝ 04-001-019-002-001 ծածկագրով ՝ արտադրական նպատակային նշանակության՝ կացսայատուն գոռծառնական նշանակության 2211.5 քմ մակերեսով շինությունն օտարել աճուրդային եղանակով: 2. Սահմանել , որ 1) Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 12200000 ՀՀ դրամ 2)շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ՝ արդյունաբերական նպատակային նշանակության 6400 քմ մակերեսով 04-001-019-002 ծածկագրով հողամասն ուղղակի վաճառքով ենթակա է օտարման տվյալ պահին գործող կադաստրային արժեքով աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |