Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Բադիր Ջմշուդի Ավդոյանի 18․03․2025թ․ թիվ 1469 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու, սեփականության իրավունքով Բադիր Ջմշուդի Ավդոյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-043-0427-0005 կադաստրային ծածկագրով 0,8039 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողմասը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի՝ անասնաշենքի կառուցման համար։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |