Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1408-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2023 թվականի N 1408-Ա

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 159-րդ, 163-րդ հոդվածներով  և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Պետրոսյանի  2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 6581 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Պետրոսյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից տրամադրել 2023 թվականի ամենամյա արձակուրդի 10 աշխատանքային օրերը (18.04.2023թ.-18.04.2024թ. ժամանակահատվածի համար):

2.Դավիթ Պետրոսյանին՝ աշխատանքի ներկայանալ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին:

3.Նշված ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերահսկիչ Ավետիս Մատինյանին: 

4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ արձակուրդային գումարի վճարումը կատարել դեկտեմբեր ամսվա աշխատավարձի հետ:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(335.94 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner