Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 145-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2024 թվականի N 145-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Արմավիր համայնքում սկսել 2025թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

2.Արմավիր համայնքի 2025 թվականին բյուջեում հատկացնել 156 000 000 (մեկ հարյուր հիսունվեց միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։

3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 100 000 000 (մեկ հարյուր միլիոն)ՀՀ դրամ:

4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:

6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգում, համայնքում առկա ենթակառուցվածքների կառուցում կամ հիմնանորոգում, մշակութային կամ սպորտային ժամանցի վայրերի կառուցում կամ հիմնանորոգում ոլորտը(ները) (կամ տարածքը)՝ որպես առաջնահերթություն*։    

7. Համայնքի ղեկավարին՝                    

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։


8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -19

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.06 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner