Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է՝ 1.Արմավիր համայնքում սկսել 2025թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
2.Արմավիր համայնքի 2025 թվականին բյուջեում հատկացնել 156 000 000 ՀՀ դրամ գումար՝ 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 100 000 000 ՀՀ դրամ:
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:
6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգում, համայնքում առկա ենթակառուցվածքների կառուցում կամ հիմնանորոգում, մշակութային կամ սպորտային ժամանցի վայրերի կառուցում կամ հիմնանորոգում ոլորտը(ները) (կամ տարածքը)՝ որպես առաջնահերթություն*։
7. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն: 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |