Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ի համապատասխան (հավելված N 1) Ընդամենը՝ 843626.0 հազար դրամ. 2. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգման համապատասխան (հավելված N 2) Ընդամենը՝ 843626.0 հազար դրամ. 3. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգման համապատասխան (հավելված N 3) Ընդամենը՝ 843626.0 հազար դրամ. 4. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված N 4) Ընդամենը՝ 20000.0 հազար դրամ. 5. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված N 5) Ընդամենը՝ 20000.0 հազար դրամ. 6. Հաստատել Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգման համապատասխան (հավելված N 6) Ընդամենը՝ 863626.0 հազար դրամ. 7. Սույն որոշման NN 1-6 հատվածները համարվում են սույն որոշման անբաժանելի մաս: 8. Թույլատրել Արմավիրի համայնքապետին՝ <<ՀՀ Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, համայնքի 2018թ. բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 %-ի չափով վերաբաշխումներ: Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակները: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
|