Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 631-Ն որոշմամբ հաստատված Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կանոնադրության 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 169-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13-Ա որոշումը:
3.Հանաձնաժողովի աշխատանքներին ըստ անհրաժեշտության ներգրավել Արմավիր համայնքի կազմում ընդգրկված գյուղերի վարչական ղեկավարներին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: